Ներքին 2 ամիս առաջ - 17:43 10-07-2026

Իտալական շքեղություն. ինչպես է Տիգրան Ասատրյանն ընտանիքի հետ վայելում իր հանգիստը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Երգիչ Տիգրան Ասատրյանն իր ընտանիքի հետ միասին մեկնել է եվրոպական շրջագայության։ Ասատրյանների ընտանիքն իր հանգստի համար ընտրել է Իտալիան, որտեղից արդեն ակտիվորեն կիսվում են ջերմ ու տպավորիչ կադրերով։

Երգիչն ու նրա հարազատները սոցիալական ցանցերի իրենց պաշտոնական էջերում հրապարակել են լուսանկարների շարք, որոնք արվել են Իտալիայի ամենահայտնի տեսարժան վայրերում, այդ թվում՝ հանրահայտ Կոմո լճի ափին։

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ընտանիքը վայելում իտալական արևոտ եղանակն ու բնությունը։ Տիգրան Ասատրյանը լուսանկարներ է հրապարակել։ Բացի բացօթյա զբոսանքներից, Ասատրյանները ներկայացրել են նաև իրենց երեկոյան ժամանցը։

Լուսանկարներից մեկում ընտանիքը ողջ կազմով հավաքված է իտալական ավանդական, շքեղ կահավորմամբ ռեստորաններից մեկում, որտեղ վայելում են տեղական խոհանոցը։

Տիգրան Ասատրյանի այս ընտանեկան հրապարակումները արժանացել են երկրպագուների արձագանքներին։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան