Ուղիղ եթեր
Մամուլ 1 ամիս առաջ - 08:41 10-07-2026

Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին քաղաքական կուլիսներում նոր թափով քննարկվում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան։

Քննարկումների պատճառ դարձավ ոչ միայն Սիմոնյանի վերջին հրապարակային այցը եկեղեցի՝ մեղքերի թողության, այլև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունը։

Փաշինյանը, դիմելով Հանրապետության նախագահին, ասաց.

«Տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրություններ, և «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի խորհրդարանում մանդատների մեծամասնություն, և կձևավորենք կառավարություն։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նախորդող շրջանում կառավարության գործունեությանը Ձեր աջակցության համար։ Առաջիկայում, իհարկե, առիթ կունենանք խոսելու արդեն նոր ձևավորվող կառավարության մասին, նաև նոր ձևավորվող կառավարության ծրագիրը պետք է ընդունենք և, իհարկե, իրականացնենք»։

Այս հայտարարությունը մեկնաբանվեց իբրև հրապարակային ազդակ, որ իշխանությունը շարունակում է վստահել գործող նախագահ Վահագն Խաչատուրյանին, և նրա պաշտոնավարման հարցը ներկայումս չի դիտարկում որպես փոփոխության ենթակա։

Մինչդեռ եղել էին հրապարակումներ, թե Ալեն Սիմոնյանը կարող է հավակնել Հանրապետության նախագահի պաշտոնին, սակայն Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո, ըստ այդ մեկնաբանությունների, այդ սցենարին վերջակետ դրվեց։ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահ չի լինելու։

Իսկ ինչո՞ւ այդքան դաժան։

«Ժողովուրդ» օրաթերթը մի առիթով գրել էր, որ վերջին ամիսներին ՔՊ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են փաստաթղթերի և նյութերի փաթեթ Ալեն Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ։ Դրանք, ըստ թերթի աղբյուրների, պարունակել են կոմպրոմատային բնույթի տեղեկություններ՝ կոռուպցիոն ենթադրյալ գործարքների, հովանավորչության կասկածների, կլանային համակարգ ստեղծելու կասկածների, ինչպես նաև թիմակիցներին, այդ թվում՝ կանանց, նեղացնելու և նսեմացնելու դեպքերի վերաբերյալ։

Իհարկե, այս տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել և չեն էլ կարող, քանի որ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանի մասին խոսելիս, միայն հայտարարել է, որ նա կմնա «քաղաքական կապիտալ», իսկ նրա հետագա ներգրավվածության ձևաչափը դեռ կորոշվի։
Սակայն ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետը, հաշվի առնելով կուսակցության ներսում ձևավորված տրամադրությունները, չի ցանկացել գնալ թիմի զգալի հատվածի դիրքորոշման դեմ։ «Ժողովուրդ»-ին ՔՊ-ից փոխանցվել է մի հսկա ցուցակ, թե ովքեր են վերջին հինգ տարիներին ՔՊ-ում տարբեր պատճառներով լարված հարաբերություններ ունեցել Ալեն Սիմոնյանի հետ՝ դժգոհելով նրա աշխատանքային ոճից և գործընկերների հետ հարաբերություններից։ Եվ այդ դժգոհությունները, ըստ աղբյուրների, հարմար պահին ներկայացվել են Փաշինյանին։

Ըստ այդմ, ցուցակում են՝

Հայկ Սարգսյանը,
Վիլեն Գաբրիելյանը,
Արմեն Խաչատրյանը,
Հայկ Կոնջորյանը,
Հռիփսիմե Հունանյանը,
Ռուբեն Ռուբինյանը,
Ջուլիետա Ազարյանը,
Լուսինե Բադալյանը,
Զարուհի Բաթոյանը,
Հռիփսիմե Գրիգորյանը,
Արփի Դավոյանը,
Լիլիթ Մինասյանը,
Լիլիթ Ստեփանյանը,
Անդրանիկ Քոչարյանը,
Հերիքնազ Տիգրանյանը,
Մխիթար Հայրապետյանը,
Հայկ Ցիրունյանը։

Միաժամանակ պետք է նշել, որ նշված անձինք հրապարակային չեն հաստատում մեր այս տեղեկությունները։

Հատկանշական է նաև, որ վերջին տարիներին մամուլում բազմիցս հրապարակումներ են եղել Ալեն Սիմոնյանի և նրա ընտանիքի ունեցվածքի, հայտարարագրերի և տարբեր հնարավոր շահերի բախումների վերաբերյալ, որոնք, ըստ մեր աղբյուրների, նույնպես ունեցել են իրենց ազդեցությունը վարչապետի որոշման վրա»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ