Ներքին 1 ամիս առաջ - 19:07 09-07-2026

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց:

Նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։

Նշենք, որ մեղադրողը պահանջել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքի ժամկետը։

Պաշտպանական կողմը առաջարկել էր վերացնել տնային կալանքը և գրավի չափը հասցնել 400 մլն դրամի, սակայն միջնորդությունը չի բավարարվել։