Ներքին 4 ամիս առաջ - 13:33 09-07-2026

Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը. Նիկոլ Փաշինյան

Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ է հրապարակվելու նոր Սահմանադրության տեքստը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի սահմանադրական փոփոխությունների մասին հայտարարություններին այն մասին, որ եթե Սահմանադրությունից չհանվեն «տարածքային պահանջները», խաղաղության պայմանագիր չի կնքվի, Փաշինյանը շեշտեց՝ որ ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, իրենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա:

«Մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերվող հարցեր չենք քննարկում, Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է ՀՀ-ի կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում, և դա փաստ է, այսինքն՝ նախընտրական ծրագրում արձանագրված է նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, և 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին: Այլ բան, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական Սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի:

ՔՊ վարչության անդամները մեր ունեցած քննարկմանը ունեին առաջարկներ, իսկ մենք էլ՝ հասկանալով, որ նախընտրական շրջան էր, և հանդարտ աշխատանքային պայմաններում չենք կարող քննարկել, որոշեցինք, որ առաջարկների ժամկետը կհետաձգենք մինչև ընտրություններից հետո, որ այնպես չստացվի, թե առանց պատշաճ քննարկումների ներթիմային ինչ-որ տարբերակ ենք հրապարակում: Հիմա ժամկետը սպառվել է, առաջարկները քննարկվել են, մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը