Արտաքին 1 ամիս առաջ - 17:40 06-07-2026

Մակրոնը կդառնա արևմտյան առաջին ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 7-ի երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Սիրիա՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը՝ վկայակոչելով նախագահական գրասենյակի հաղորդագրությունը։

Մակրոնը կլինի արևմտաեվրոպական առաջին պետության ղեկավարը, որ Սիրիա կայցելի 2024 թվականին Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Բացի այդ, սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 17 տարվա ընթացքում։

Վերջին անգամ Սիրիա էր այցելել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին 2009 թվականին։Մակրոնին կուղեկցի ներդրողների և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակություն, անդրադարձ կլինի տնտեսական համագործակցության ընդլայնման ջանքերին։

Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Մակրոնը նախատեսում են կլոր սեղանի հանդիպում անցկացնել իրենց համապատասխան պատվիրակությունների հետ։

Բանակցությունները կկենտրոնանան տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների վրա՝ որպես երկու երկրների միջև շարունակական քաղաքական երկխոսության մաս։2025 թվականին Մակրոնի հրավերով Ֆրանսիա էր այցելել աշ-Շարաան։

Կողմերը բանակցություններ էին վարել Ելիսեյան պալատում՝ երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ