Արտաքին 3 ամիս առաջ - 22:17 05-07-2026

Միշուստինն ակնկալում է հանդիպել ԵԱՏՄ բոլոր երկրների վարչապետերի հետ Եկատերինբուրգում

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ անհամբեր սպասում է ԵԱՏՄ բոլոր երկրների վարչապետների հետ հանդիպմանը Եկատերինբուրգում կայանալիք «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում։

Կիրակի օրը Սվերդլովսկի մարզի նահանգապետ Դենիս Պասլերի հետ հանդիպման ժամանակ Միշուստինը շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարությանը ցուցահանդեսի կազմակերպման գործում իրենց աշխատանքի համար։ Վարչապետը նշել է, որ ֆորումին մասնակցել են արդյունաբերողներ և ձեռնարկատերեր, այդ թվում՝ բարեկամ երկրներից։

«Մենք նաև ակնկալում ենք հանդիպել բոլոր չորս երկրների վարչապետների հետ, բացառությամբ Ռուսաստանի, ես նկատի ունեմ մեր ԵԱՏՄ-ն», – ասել է Միշուստինը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը հուլիսի 5-6-ը կաշխատի Եկատերինբուրգում։

Երկուշաբթի օրը Միշուստինը ելույթ կունենա «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստում, ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի կաբինետի մամուլի ծառայությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը