Ներքին 3 ամիս առաջ - 20:53 05-07-2026

Եթե մի կողմ դնենք բոլոր էմոցիաները, կտեսնենք, որ ընդդիմության քայլը ճիշտ է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ուժեղ Հայաստան»-ի որոշումը սպասելի էր։ Վստահ եմ՝ նույնաբովանդակ հայտարարությամբ հանդես կգա նաև «Հայաստան» դաշինքը։

Ցավոք, շատերի՝ այդ թվում նաև իմ կանխատեսումներն այն մասին, որ ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն կլինի, իրականացան։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Բայց ոչ մի հուսահատություն։ Եկեք անկեղծ լինենք՝ եթե մի կողմ դնենք բոլոր էմոցիաներն ու ձևավորված սպասելիքների տապալումից առաջացած հիասթափությունը, ապա կտեսնենք, որ խորհրդարան անցած ընդդիմադիրների որոշումը ճիշտ է։ Իհարկե, մեկ բացառությամբ՝ եթե խորհրդարանական գործունեությունն իսկապես զուգորդվի փողոցային պայքարի կազմակերպմամբ։ Ընդ որում, անհրաժեշտ են հստակ ժամկետներ։ Օրինակ, մեկ տարի։ Կամ, առավելագույնը, տարիուկես։ Բայց ոչ ավելին։

Հնարավո՞ր է դա արդյոք, կարծում եմ՝ այո։ Կգնա՞ խորհրդարանական ընդդիմությունն այդ ճանապարհով՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Վստահության մեծ դեֆիցիտ կա։ Իսկ ընդդիմությունը վստահություն ձևավորող չէ՝ սպառող է։ Բայց քանի դեռ այս պահին իշխանափոխության այլ ճանապարհ չեմ տեսնում, կարծում եմ, որ ընդդիմության որոշումն այս պահի համար, այնուամենայնիվ, ճիշտ էր։ Չնայած՝ դրա իրական ճիշտ կամ սխալ լինելը կերևա առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Հենց այդ ժամանակ և ոչ թե իմ ասած այն մեկուկես տարվա ընթացքում»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը