Արտաքին 3 ամիս առաջ - 22:21 04-07-2026

Զելենսկին կարող է Մոսկվա գալ՝ Պուտինի հետ հանդիպելու. Պեսկով

Վլադիմիր Զելենսկին կարող է Մոսկվա գալ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, հենց պատրաստ լինի պատասխանատու որոշումներ կայացնել, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Եթե այս պարագայում է պարոն Զելենսկին պատրաստակամություն հայտնում ՌԴ գալ, մենք դա ողջունում ենք, բայց ուզում ենք հիշեցնել, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է նրան ընդունել Մոսկվայում։ Այնուամենայնիվ, Մոսկվան է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան»,- ասել է Պեսկովը ՚՚КП՚՚ ռադիոկայանի եթերում՝ մեկնաբանելով Զելենսկու առաջարկն՝ ուղղված Պուտինին. հանդիպել Կոնստանտինովկայում։

«Զելենսկին կարող է Մոսկվա այցելել, հենց պատրաստ լինի կարևոր ու պատասխանատու որոշումների ընդունմանը»,- հավելել է Պեսկովը։

Նշենք, որ Կոնստանտինովկան ռազմական գործողությունների արդյունքում անցել է ռուսական վերահսկողության տակ։ Այն կարևոր ռազմավարական կետ է համարվում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում