Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 10:31 04-07-2026

Վհուկների որս՝ ՊՆ-ում, Սասուն Միքայելյանի ճակատագիրն անորոշ է. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Վարչապետի աշխատակազմում սպասվում են կադրային փոփոխություններ, և աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի վերանշանակումը նույն պաշտոնում հարցականի տակ է։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-24-ը երկարատև արձակուրդում է, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հավանական թեկնածուն Լիլիթ Մակունցն է։

«Ժողովուրդ»-ը նշում է, որ փորձել է մեկնաբանություն ստանալ աշխատակազմից և Արայիկ Հարությունյանից, սակայն պատասխան չի ստացել։

«Հրապարակ» թերթը գրում է․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը, սակայն վերջնական որոշում դեռ չի հրապարակել։

Քննարկվում է նաև Երկրապահ կամավորականների միության ապագան, այդ թվում՝ կառույցի հնարավոր վերակազմավորման տարբերակը։ Միքայելյանը, սակայն, նշել է, որ ԵԿՄ-ի լուծարման մասին լուրերը նոր չեն և դրանց լուրջ չի վերաբերվում։

«Հրապարակ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում նախկինում ևս քննարկվել է Միքայելյանի հնարավոր հրաժարումը պատգամավորական մանդատից՝ անհրաժեշտության դեպքում։

«Հրապարակ» թերթը գրում է․ Պաշտպանության նախարարությունում ներքին ստուգումներ են իրականացվում՝ պարզելու անձնակազմի ներգրավվածությունը խորհրդարանական ընտրությունների ընթացքում։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ գնահատվում է, թե ովքեր են կատարել վերադասի հրահանգները, իսկ չկատարողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական կամ կադրային միջոցներ։ Միաժամանակ, ըստ հրապարակման, ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անձինք կարող են առաջխաղացում ստանալ։

«Հրապարակ»-ը նաև պնդում է, որ ընտրությունների ընթացքում գործընթացում ներգրավված են եղել ոչ միայն զինվորական հրամանատարներ, այլև տվյալ տարածքների ուժային կառույցների ներկայացուցիչներ։

«Հրապարակ» թերթը գրում է․ Խորհրդարանական ընտրություններից հետո կադրային փոփոխություններ կարող են լինել նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների շրջանում։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ առավել հավանական է, որ պաշտոնանկությունները կվերաբերեն այն վարչական շրջանների ղեկավարներին, որոնց տարածքներում ՔՊ-ն, ըստ հրապարակման, ավելի քիչ աջակցություն է ստացել։

«Հրապարակ»-ը նշում է, որ իշխանությունում ընտրությունների արդյունքների վերաբերյալ կատարված գնահատականներն են հիմք հանդիսանում սպասվող կադրային վերադասավորումների համար։

«Հրապարակ» թերթը գրում է․ 2022 թվականից հետո պաշտպանության նախարարությունում ձևավորվել է համակարգ, որի շրջանակում առանձին անձինք տեղեկություններ են հավաքել զինծառայողների քաղաքական հայացքների և տրամադրությունների վերաբերյալ։

Թերթի տեղեկություններով՝ որոշ զորամասերում այդ անձանց ինքնությունը բացահայտվել է, ինչից հետո, ըստ հրապարակման, նրանց նկատմամբ արձանագրվել են տարբեր միջադեպեր։

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը հրաժարական է ներկայացրել՝ պատճառաբանելով, որ իր շուրջ ձևավորված իրավիճակը կարող է վնասել պետական ինստիտուտների հեղինակությանը։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Դանիելյանի նկատմամբ վերջին շրջանում ճնշումներ են եղել, իսկ հրաժարականը կապվում է նաև Արցախի պետական կառույցների ապագայի շուրջ առկա անորոշության հետ։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նոր ԱԺ նախագահ ընտրելու գործընթացը կարող է բարդ լինել, քանի որ անհրաժեշտ թվով պատգամավորների աջակցությունն ապահովելը ներկայում խնդրահարույց է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ