Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 18:00 02-07-2026

Տիգրան Մուկուչյանի դստեր բիզնեսն ու անցյալի կապերը. ում է պատկանում «Ֆասթ սոլյուշն քոմփանին»

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանյան մեդիադաշտում պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց բիզնես գործունեության թեման մշտապես գտնվում է հետաքննող լրագրողների ուշադրության կենտրոնում։ Այս օրերին, երբ ակտիվորեն քննարկվում են Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների օրինականության հետ կապված հարցեր, հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երկարամյա նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի ընտանիքը։

Այս անգամ քննարկումների առիթ է դարձել պետական ռեգիստրի պաշտոնական փաստաթուղթը, որը բացահայտում է վառելիքի բիզնեսով զբաղվող ընկերության իրական սեփականատիրոջը։

Համաձայն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների (ինչը հավաստվում է նաև 2025 թվականի մարտի 3-ին հաստատված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրով)՝ հայաստանյան վառելիքի շուկայում գործունեություն ծավալող «ՖԱՍԹ ՍՈԼՅՈՒԹՆ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 2023 թվականի հունիսի 9-ին։ Ընկերության հիմնական ուղղվածությունը ավտոմեքենաների վառելիքի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքն է, այդ թվում՝ շարժական (մոբիլ) լցակայանների միջոցով:

Փաստաթղթային քաղվածքի համաձայն՝ ընկերության հիմնադրման օրվանից (2023 թվականի հունիսի 6-ից) որպես միակ բաժնետեր և 100% ուղղակի մասնակցությամբ իրական շահառու է գրանցված Տիգրան Մուկուչյանի դուստրը՝ Մարիամ Մուկուչյանը։



Սովորաբար, հետաքննական հոդվածներում այսպիսի փաստերը ներկայացվում են որպես հաջողված բիզնեսի օրինակ։ Կոնկրետ այս դեպքում, նշվում է, որ ի տարբերություն նախկին այլ պաշտոնյաների, ԿԸՀ նախկին նախագահի ընտանիքը չի բախվել իրավական կամ ֆինանսական լուրջ խոչընդոտների։

Ընտանիքի մյուս անդամները նույնպես տարիներ շարունակ աշխատել են պետական և իրավական համակարգում։

Տիգրան Մուկուչյանի կինը՝ Իննա Շահնազարյանը, հանդիսանում է երկարամյա նոտար։ Ուշագրավ է սոցիալական ցանցերում նրա հրապարակային ակտիվությունն ու հայացքները, որոնք, ըստ հրապարակումների, արտահայտում են ընդգծված դրական վերաբերմունք ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին քաղաքական իշխանության ներկայացուցիչների հանդեպ։

Սա հիմք է տալիս ենթադրելու ընտանիքի սերտ կապերը նախկին քաղաքական համակարգի հետ։



Հոդվածի առանցքային և առավել հանրային հնչեղություն ունեցող դրվագներից մեկը վերաբերում է պետական գնումների կամ աշխատանքային պայմանագրերի շրջանակներում ընտանիքի անդամների ներգրավվածությանը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մուկուչյանի պաշտոնավարման տարիներին նրա դուստրը՝ Մարիամ Մուկուչյանը, ինչպես նաև ԿԸՀ այն ժամանակվա (և ներկայիս) փոխնախագահ Նունե Հովհաննիսյանի դուստրերը, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտներ են ստացել անմիջապես հայրիկի ղեկավարած հիմնարկից՝ ԿԸՀ-ից։ Այս մասին Oragir.News-ը նախորդ հրապարկման մեջ անդրադարձել է։

Նման դեպքերը հաճախ համարվում են շահերի բախման և պաշտոնի չարաշահման օրինակ։

Հավելենք, որ նշված տեղեկությունը ճշտելու և պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ