Ներքին Միտք 3 ամիս առաջ - 22:39 30-06-2026

Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը.

Բաքվի բարբարոսական վարչախումբը, որը Թուրքիա-Իսրայել լարված հարաբերությունների համատեքստում ձգտում էր «մի ձեռքով երկու ձմերուկ բռնել», այժմ ստիպված է ընտրություն կատարել։

Հայերիս ցեղասպանության՝ Իսրայելում կառավարության մակարդակով ճանաչումը, որն ինքնին բարոյականության հետ որևէ առնչություն չունի, նկատելիորեն սահմափակել է արհեստածին Ադրբեջանի մանևրի տիրույթը և ստիպել վերջինիս որդեգրել բացահայտ թուրքամետ դիրքորոշում՝ այն արտահայտելով, ոչ ավել, ոչ պակաս, դրա ԱԳՆ կոչեցյալի մակարդակում արված հայտարարությամբ։

Միևնույն ժամանակ, Բաքվի բարբարոսական վարչախմբի այս մոտեցումը պայմանավորված չէ միայն Թուրքիայի հետ, իբր, «մեկ ազգ, երկու պետություն» լինելու հանգամանքով, ինչպես փորձ է կատարվում ներկայացնել Բաքվում։

Իրանի դեմ ամերիակա-իսրայելական վերջին անհաջող պատերազմը ևս ազդել է Բաքվի բարբարոսական վարչախմբի դիրքորոշման վրա, քանի որ Իսրայելի դաշնակիցը լինելը՝ ունենալով տարածաշրջանային իր գերակայությունը նաև հրթիռային հարվածներով հաստատող Իրանի նման հարևան, այժմ չափազանց վտանգավոր է դարձել։

Միևնույն ժամանակ, Իսրայելին թիկունքով շրջվելու գործընթացը Բաքվի բռնապետի համար նույնպես հղի է անկանխատեսելի հետևանքներով, քանի որ այդ նույն բռնապետի իշխանության հարաբերական կայունությունը խարսխված է մի կողմից իսրայելական, իսկ մյուսից՝ թուրքական սյուների վրա, որոնցից յուրաքանչյուրի դուրս բերումը միանշանակորեն հանգեցնելու է այդ իշխանության խարխլման։

Արհեստածին Ադրբեջանը ժառանգական իշխանական կլանից սերող երկու բռնապետների իշխանության առանցքի շուրջ ձևավորված պետականության խարխուլ ավանդույթով գոյացություն է, որի ապագան կախված է միայն մեկ անձի՝ Բաքվի ներկայիս բռնսպետի ճակատագրից, որն էլ այժմ կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում