Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ամիս առաջ - 09:56 30-06-2026

ՔՊ փակ նիստը լարված է անցել, վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված։ Իրավապահ մարմիններում սպասողական տրամադրություններ են, և բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սահմանադրական դատարանի առաջիկա որոշման վրա։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև հուլիսի 4-ը նախաքննական մարմինները հիմնականում զբաղված կլինեն նախապատրաստական աշխատանքներով՝ ամփոփելով արդեն հարուցված քրեական գործերը, ինչպես նաև ուսումնասիրելով ձեռք բերված օպերատիվ տվյալները։ Իսկ Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշումից հետո իրավապահները պատրաստվում են նոր ընթացք և առավել ակտիվ փուլ հաղորդել ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված քրեական վարույթներին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մերժել է Ավետիք Չալաբյանի դիմումի հիման վրա վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթի հարուցումը՝ նրա նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած կոշտ հայտարարությունների վերաբերյալ։

Հանձնաժողովը նշել է, որ այդ հայտարարությունների պահին Փաշինյանը գտնվել է արձակուրդում և հանդես է եկել որպես պատգամավորի թեկնածու, ուստի պաշտոնատար անձանց վարքագծի կանոնները տվյալ դեպքում կիրառելի չեն։ Բացի այդ, ԿԿՀ-ն ընդգծել է, որ նախընտրական շրջանում քաղաքական խոսքի ազատության սահմանները լայն են, և օգտագործված արտահայտությունները չեն հատել իրավաչափության սահմանը։

Թերթը հիշեցնում է, որ ԿԿՀ-ն ավելի վաղ նույն հիմնավորումներով մերժել էր նաև Փաշինյանի «շուն ու շանգյալ» արտահայտության վերաբերյալ Ավետիք Չալաբյանի բողոքը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ վարչության արտահերթ նիստը, երբ պարզվել է, որ Ռուբեն Ռուբինյանն ավելի շատ ձայներ է ստացել, քան Ալեն Սիմոնյանը, անցել է լարված մթնոլորտում։

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ քվեարկության արդյունքներից հետո նիստերի դահլիճը ցուցադրաբար լքել են Հասմիկ Հակոբյանն ու Ալեն Սիմոնյանը։ Ըստ աղբյուրների՝ նրանց քայլը թիմում ընկալվել է որպես դժգոհության արտահայտում։

Հասմիկ Հակոբյանը, մեկնաբանելով հրապարակումը, ասել է. «Մեկնաբանելու կարիք չկա, հիմարություն է», սակայն թերթը պնդում է, որ իր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, որը պատիժը կրում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում, պահման պայմանները վերանայվել են։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ նրա համար սահմանվել է բաց ռեժիմ, որը թույլ է տալիս դուրս գալ ՔԿՀ-ից և աշխատել։

Ըստ նույն աղբյուրների՝ հաջորդ փուլում հնարավոր է քննարկվի նաև նրա պայմանական վաղաժամկետ ազատման հարցը։ Թերթը նշում է, որ պաշտոնական պարզաբանում ստանալ չի հաջողվել, քանի որ ՔԿԾ-ից և Հարությունյանի փաստաբանից զանգերին չեն պատասխանել։

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի նախատեսում, սակայն մարզպետների կազմում սպասվում են։

Խոսում են, որ մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտան Արմավիրի եւ Կոտայքի մարզպետներ Վահրամ Խաչատրյանն ու Ահարոն Սահակյանը․ նրանք գործադիրից օրենսդիր կտեղափոխվեն՝ պատգամավորի կարգավիճակում։

Ամիսներ անց էլ Լոռու մարզպետի հաստիքը թափուր կդառնա, քանի որ Արեն Մկրտչյանին դիտարկում են Վանաձորի քաղաքապետի ՔՊ թեկնածու։ Խոսակցություններ կան նաեւ, որ հնարավոր է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին էլ նորից խորհրդարան վերադարձնեն։ Մինչեւ 2028 թվականը մարզպետների ինստիտուտը վերանալու է:

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՔՊ-ն նախաձեռնել է փոփոխություններ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում՝ ընդդիմությանը վերադարձնելով ԱԺ փոխնախագահի և մշտական հանձնաժողովների ղեկավար պաշտոնների նկատմամբ իր իրավունքները։

Ըստ նախագծի՝ եթե ընդդիմությունը սկզբում թեկնածու չառաջադրի, խորհրդարանի աշխատանքը չի կանգնի, սակայն խմբակցությունը հետագայում կպահպանի այդ պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը։

Թերթը նշում է, որ ՔՊ-ն փաստացի հրաժարվում է 2022 թվականին իր նախաձեռնած փոփոխություններից և նախագծի հիմնավորումներում հղում է անում Սահմանադրական դատարանի որոշմանը։ «Հրապարակ»-ի գնահատմամբ՝ այս քայլով իշխանությունը փորձում է ընդդիմությանը մղել խորհրդարանական պաշտոններ ստանձնելու։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ