Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 16:36 28-06-2026

Փաշինյանը պատարագի է մասնակցել Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա պատարագի է մասնակցել Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում:

Այդ մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում՝ տեսանյութ հրապարակելով:

«Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ եւ անմահ պատարագի»,- գրել է Փաշինյանը:

Տեսանյութում երևում է, որ Փաշինյանը պատարագի է գնացել «իրական» Հայաստանի քարտեզ-կրծքանշանով:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանը կրկին սկսել է մասնակցել կիրակնօրյա պատարագների:

Տեսանյութ: