Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 22:53 27-06-2026

Գյումրին՝ հեչ, կոնֆլիկտը՝ մեջ. ՔՊ-ի ու «նախկին ներկաների» հակամարտության հետևանքները

Անահիտ Չալիկյան

Լրագրող

2025 թվականի ապրիլից Գյումրիում իշխանության եկած կոմունիստական կուսակցության թիմը պարբերաբար հայտնվում է քննադատությունների կենտրոնում։ ՔՊ ներկայացուցիչներն ամեն օր սոցիալական ցանցերում պնդում են, թե քաղաքի կառավարումը ձախողվել է, և Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուց հետո Գյումրիում էական խնդիր չի լուծվել։

Ի պատասխան՝ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը տեսանյութ է հրապարակել՝ վստահեցնելով, որ աշխատանքներ իրականացվել են և շարունակվում են։ Սակայն, թե իրականում ինչ է արվել, ինչ չի արվել և ինչ արդյունք կա, ամեն օր սեփական մաշկի վրա զգում են հենց գյումրեցիները։

Քաղաքում շարունակում են չլուծված մնալ տարիների խնդիրները՝ թափառող շներ, ամիսներով քանդված փողոցներ, հասարակական տրանսպորտի անկատար համակարգ և բազմաթիվ այլ հարցեր։ Այդ ֆոնին Ավետիս Առաքելյանը հայտարարում է, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա։ Oragir.News-ի հետ զրույցում նա նաև նշել էր, որ եթե իշխանությունները «ազատեն» քաղաքապետին, ապա նա կսկսի շենացնել քաղաքը։

Մինչդեռ վերջին շրջանում Գյումրիի ավագանու նիստերն ավելի հաճախ հիշեցնում են քաղաքական բանավեճի հարթակ, քան աշխատանքային քննարկում։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, սուր արտահայտություններ ու նույնիսկ «դասախոսություններ»։ ՔՊ խմբակցության անդամները գործընկերներին խորհուրդ են տալիս կարդալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը՝ հայտարարելով. «Չգիտե՞ք՝ կարդացե՛ք ու սովորե՛ք, ի վերջո կրթվելը նորաձև է»։

Սակայն խոսքային փոխհրաձգությունը միայն նիստերի մթնոլորտով չի սահմանափակվում։ Օրակարգային բազմաթիվ հարցերի դեպքում ՔՊ խմբակցությունը քվեարկում է ձեռնպահ կամ դեմ, ինչի հետևանքով քաղաքային կարևոր որոշումների ընդունումը հաճախ բարդանում է։

Ստացվում է, որ այս քաղաքական դիմակայության գլխավոր «պարտվողը» Գյումրին է։ ՔՊ-ի և քաղաքի գործող իշխանությունների միջև խորացող հակամարտությունն աստիճանաբար վերածվում է կառավարման արդյունավետությունը խոչընդոտող գործոնի, մինչդեռ քաղաքի բնակիչները շարունակում են սպասել իրենց առօրյա խնդիրների լուծմանը։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր