Սպորտ 4 ամիս առաջ - 13:43 27-06-2026

ԱԱ-2026. հայտնի է 1/16 եզրափակչի առաջին 9 զույգը

Հյուսիսային Ամերիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ն ընթացող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ։

Հեղինակավոր մրցաշարի խմբային արգելքն արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին, և աստիճանաբար ուրվագծվում է փլեյ-օֆֆի պատկերը։

Այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատվել են 1/16 եզրափակչի ինը դիմակայությունները։ Պայքարը հաջորդ փուլում կշարունակեն հետևյալ զույգերը.

Գերմանիա — Պարագվայ
Ֆրանսիա — Շվեդիա
Հարավային Աֆրիկա — Կանադա
Նիդերլանդներ — Մարոկկո
ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա
Բրազիլիա — Ճապոնիա
Կոտ դ’Իվուար — Նորվեգիա
Արգենտինա — Կաբո Վերդե
Ավստրալիա — Եգիպտոս

Հիշեցնենք, որ ֆուտբոլային այս խոշորագույն ստուգատեսը պատմության մեջ առաջին անգամ համատեղ հյուրընկալում են երեք պետություններ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։

Աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Արգենտինայի ազգային հավաքականը, որը ԱԱ-2022-ի դրամատիկ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով առավելության հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան