Արտաքին 4 ամիս առաջ - 09:31 27-06-2026

Դուք խախտեցիք հրադադարը, այն ձախողված է. Թրամփը վերսկսել է հարձակումները Իրանի ռազմական օբյեկտների վրա

Թամարա Քալանթարյան

Լրագրող

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը առնվազն չորս անօդաչու թռչող սարք է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ՝ կատարվածը որակելով որպես ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում և բառացիորեն նշելով. «Մենք ևս երեք անօդաչու թռչող սարք ենք խոցել։ Սա ակնհայտորեն մեր հրադադարի համաձայնագրի խախտում է»։

Այս մասին հայտնում է Meduza-ն՝ հավելելով, որ Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ իրանական ԱԹՍ-ներից մեկին հաջողվել է հարվածել մեծ և թանկարժեք բեռնատար նավի վերին տախտակամածին՝ պատճառելով նյութական վնասներ, թեև նավը կարողացել է շարունակել իր ընթացքը, սակայն նախագահը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչ իրավական կամ քաղաքական հետևանքներ կունենա այս միջադեպը երկկողմ հարաբերությունների համար։

Միջադեպից անմիջապես հետո իրավիճակը կտրուկ սրվել է ռազմական դաշտում, քանի որ ԱՄՆ զինված ուժերը, առանց ժամանակ կորցնելու, հուժկու պատասխան հարվածներ են հասցրել անմիջապես Իրանի տարածքին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա կատարված այդ հարձակման: Ամերիկյան ուժերի կողմից իրականացված գործողության ընթացքում ճշգրիտ թիրախավորվել և ոչնչացվել են իրանական հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պահեստավորման ռազմավարական օբյեկտները, ինչպես նաև այն առանցքային ռադարային կայանները, որոնք օգտագործվում էին տարածաշրջանում նավագնացությանը հետևելու և հարվածները կոորդինացնելու համար։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին