Արտաքին 4 ամիս առաջ - 09:31 25-06-2026

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հետաքննության տակ է հայտնվել Զելենսկու և ԵՄ առաջնորդների հետ գաղտնի նամակագրության պատճառով

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պաշտոնապես հայտնվել է հետաքննության տակ՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի մի շարք առանցքային առաջնորդների միջև տեղի ունեցած գաղտնի զրույցի ու նամակագրության պատճառով:

Այս աղմկահարույց զրույցին, բացի Զելենսկուց և ֆոն դեր Լեյենից, մասնակցել են նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Հատկանշական է, որ իրավապահների ու վերահսկող մարմինների ուշադրության կենտրոնում ոչ թե բուն քննարկման բովանդակությունն է, այլ այն փաստը, թե արդյոք Եվրահանձնաժողովը կոպտորեն խախտել է սահմանված թափանցիկության կանոնները՝ կտրականապես մերժելով լրատվամիջոցներին և հանրությանը մուտք գործել ու ծանոթանալ այդ պաշտոնական նամակագրությանը:

Այս գաղտնի բանակցությունների և դրանց շուրջ սկսված իրավական գործընթացների մասին հաղորդում է Meduza-ն՝ մանրամասնելով, որ այս փակ զրույցի գոյության մասին հայտնի էր դարձել դեռևս հունվարին, ինչից հետո հոլանդական Follow the Money հետաքննչական անկախ կազմակերպությունը պաշտոնական հարցմամբ պահանջել էր հասանելիություն տրամադրել նամակներին: Եվրահանձնաժողովն այդ ժամանակ մերժել էր հարցումը՝ պատճառաբանելով, թե տեքստերի հրապարակումը կարող է լրջորեն վնասել ԵՄ միջազգային հարաբերություններին երրորդ երկրների հետ. այնուամենայնիվ, մի շարք տեղեկությունների համաձայն, եվրոպացի ղեկավարները գաղտնի չաթում քննարկելիս են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ համագործակցության և հարաբերությունների կառուցման հետագա ռազմավարությունները։

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին