Սպորտ 4 ամիս առաջ - 11:06 24-06-2026

Պորտուգալիայից կրած 0:5 հաշվով պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները կոտրում են հեռուստացույցները

Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները չափազանց էմոցիոնալ ու բուռն արձագանքում Պորտուգալիայի ընտրանուց կրած ծանր՝ 0:5 հաշվով պարտությանը:

Ֆուտբոլասերները, չկարողանալով զսպել իրենց հուսահատությունն ու կատաղությունը խաղի ավարտից հետո, անգամ հարվածում և ջարդում են սեփական հեռուստացույցների էկրանները:

Խաղի ընթացքից պատկերված հատվածում երևում է, որ պորտուգալացիների կազմում աչքի են ընկել Նունու Մենդեշը և Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ուզբեկների դարպասապահ Նեմատովը դարձել է ինքնագոլի հեղինակ:

Չնայած նման ծայրահեղ դրսևորումներին, բազմաթիվ այլ երկրպագուներ համացանցում կոչ են անում սթափվել և հիշեցնում են, որ սա Ուզբեկստանի հավաքականի համար պատմական մասնակցություն է Աշխարհի առաջնությանը, և թիմին աջակցելը հատկապես կարևոր է հենց նմանատիպ դժվարին պահերին:

Չնայած այս խոշոր հաշվով պարտությանը, Ուզբեկստանի հավաքականը դեռևս պահպանում է խմբից դուրս գալու և հաջորդ փուլ անցնելու իր բոլոր տեսական հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը