Ներքին 4 ամիս առաջ - 23:57 23-06-2026

ՀՀ-ն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը. ԱԳՆ

Հայաստանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն ու տրանսպորտային հաղորդակցությունները կբացվեն։

Այս մասին, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի, հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը՝ մեջբերելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի` Բրյուսելում արված հայտարարությունը։

«Մեր տեսլականն այն է, որ մինչև 2030 թվականը մենք կունենանք բաց հաղորդակցություններ և բաց սահմաններ մեր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ, ցավոք, սահմանները դեռևս փակ են», – ասել է Կոստանյանը։

Կոստանյանը չի բացառել, որ հաղորդակցությունների բացումը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քանի որ Երևանը շարունակում է աշխատանքը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի շուրջ և հարևան երկրների կողմից ավելի մեծ բացության նշաններ է տեսնում։ Փոխնախարարի խոսքով` Հայաստանը գործակցում է նաև Եվրոպական միության հետ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցերում, ներառյալ նոր սահմանային անցակետերի կառուցումն ու ավտոմոբիլային ճանապարհների զարգացումը՝ ապագա տարանցիկ փոխադրումների ծավալները մեծացնելու նպատակով։

Կոստանյանը նշել է, որ ավանդական առևտրային երթուղիների անկայունությունն ու գլոբալ լոգիստիկ շղթաների խափանումները մեծացնում են «Միջին միջանցքի» (Middle Corridor) նշանակությունը և նոր հնարավորություններ ստեղծում տարածաշրջանի պետությունների համար։

Ըստ Կոստանյանի՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացումը ոչ միայն նպաստում է առևտրի աճին, այլև ամրապնդում է կայունությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական փոխկախվածության մեծացման հաշվին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է բեռների անխոչընդոտ տեղաշարժ ապահովել «Միջին միջանցքի» իր հատվածով։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ