Ներքին 4 ամիս առաջ - 21:22 23-06-2026

Թուրք նախարարն անդրադարձել է Խուդաթյանի հետ հանդիպմանը

Դավիթ Խուդաթյանի հետ քննարկեցինք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ճանապարհային կապերի վերականգնմանն ուղղված ջանքերը:

Այս մասին X-ի իր էջում գրել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Բրյուսելում կազմակերպված «Կապակցվածության օրակարգ» հարթակում:

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդաթյանի հետ մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք անցյալում մեր երկրների միջև ակտիվորեն օգտագործված երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերագործարկմանն ուղղված աշխատանքները։

Մինչ մենք մեր երկրում սկսում ենք անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները, գնահատեցինք նաև հայկական կողմի պատրաստության և մրցութային գործընթացներում հասած փուլը»,- գրել է Ուրալօղլուն:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել է Անիի կամրջի վերականգնման գործընթացը։
«Քննարկեցինք նաև Կարս-Անիում՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անիի կամրջի վերականգնման գործընթացը և դիտարկեցինք մեր ընդհանուր պատմության կարևոր հետքերից մեկը վերականգնելու քայլերը»,- նշել է նախարարը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ