Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 12:05 22-06-2026

Գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ով

2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում՝ 4․3 °C, նորմայից ցածր էր 0․7 °C-ով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131 %-ը։ Տեղումնառատ էին մարտ և ապրիլ ամիսները, երբ տեղումների ամսական քանակը կազմել էր համապատասխանաբար նորմայի 199 % և 131 %-ը։ Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր սկսած 1935 թվականից։

Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Մարտը ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ամբերդ և Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազմեց 217․9 մմ և 278․6 մմ, որը 3-ից 5 անգամ գերազանցում է նորման։ Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

Ջերմաստիճանի կտրուկ նվազում դիտվեց ապրիլի 14-16-ը, երբ հանրապետության շրջանների մեծ մասում օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից 5-7 °C-ով, իսկ ապրիլի 15-ին և 16-ին Արարատյան դաշտում գիշերային ժամերին դիտվեցին բացասական ջերմաստիճաններ։ 2026 թվականի գարնան ամենացածր ջերմաստիճանը դիտվեց մարտի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձրը՝ մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

Մայիսին առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Ստեփանավանում մայիսի 6-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։

Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․0 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 10 %-ով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր