Ներքին 3 ամիս առաջ - 10:37 22-06-2026

Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի

Ընտրություններն անցան, սակայն երկրում քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային հարց: Ես չգիտեմ, թե արդյո՞ք որևէ մեկը հստակ թիվ ունի` բանտում կամ տարբեր խափանման միջոցների ներքո գտնվող անձանց մասին, բայց հստակ է, որ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, այս պահին նույնիսկ խնդիր է իմացածդ մարդկանց թվարկելը, որպեսզի ինչ-որ մեկին բաց չթողես.

«Աշոտ Երկաթը, Արմեն Աշոտյանը ու շարունակվող ցանկ:

Դեռ չեմ խոսում տնային կալանքում գտնվող և քաղաքական և տեղաշարժի սահմանափակումներ ունեցող անձանց մասին` Դավիթ Համբարձումյանից, Սամվել Կարապետյանից, Արթուր Սարգսյանից մինչև Բագրատ և Միքայել Սրբազաններ:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը