Ներքին Միտք 3 ամիս առաջ - 12:55 21-06-2026

Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.

21-րդ դարն է, սակայն նորից գյուղացու ապրուստը երկնքի ծերից է կախված, երկինքն էլ սևացել, մեծ, ելուստներով կարկուտ-ռումբեր է ուղարկել գյուղացիների տների, սարայների, բանջարանոցների, այգիների վրա, ջարդելով այդ ամենը։

Նա, ով սեփական խելք ունի ու տրամաբանել գիտի, կարող է մտածել, թե իրենց վկայությամբ՝ «նախկին թալանչիներից» 8 միլիարդ դոլարի չափ թալան ետ բերած, 8 տարում ավելի քան 8 միլիարդ դոլարով Հայաստանի պետական պարտքն ավելացրած, հարկերն ու տուրքերը, պետբյուջեի եկամուտներն ավելացրած Նիկոլ Փաշինյանի (որն, իր խոսքերով՝ սիրում է բոլորին) իշխանությունն անցած 8 տարում ինչու այդ մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել, փողերը մսխել է իրենց տրվող միլիոնավոր դրամների պարգևավճարներով, Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար 6 միլիոն դոլար ծախսելով և այլն։

Նրանք, ովքեր հավատում են Աստծուն, պետք է ընդունեն, որ իրեն Հիսուսի հետ համեմատածին, ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրում Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսին փոխելու մասին դրույթ գրածին, ամեն օր տարբեր ստեր ասողին կռապաշտի նման երկրպագողների, հոգով կույրի նման նրան ընտրածների համար մեծ կարկտահարությունները կարող են լինել երկնային պատիժ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում