Ներքին 4 ամիս առաջ - 13:36 20-06-2026

Բաքվում անցկացված «փառատոն-համաժողովը» հիշեցնում էր փայլփլուն կոլոխոզի միջոցառում․ Ոսկանյան

Երբևէ գոյություն չունեցած ինչ-որ «Արևմտյսն Ադրբեջան» «վերադարձ» կոչեցյալի վերաբերյալ Նախիջևանում Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից անցկացված, իբր, «փառատոն-համաժողովը» հիշեցնում էր փոքր-ինչ ճոխ և ավելի փայլփլուն կոլոխոզի միջոցառում, որի մասնակիցներն իրենց ինտելեկտուալ մակարդակով կոլխոզից անդին չէին անցել։

Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.

«Չնայած սրան, լկտիության մակարդակը գերազանցում էր ցանկացած «ակնկալիք»։

Հայաստանի Արալեզ գյուղում ծնված և արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր ու «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, կիսագրագետ հոխորտանքով «պահանջում էր» Հայաստանից ապահովել «վերադարձը»:

Սա է սրանց մակարդակը, և մեծ ամոթ է, որ մենք՝ Հայաստանի հինավուրց քաղաքակրթության ժառանգներս, թույլ ենք տվել սրա նմաններին այսքան լկտիանալ՝ այն էլ բռնազավթված հինավուրց հայկական Որտվատ քաղաքում, որը բարբարոսներն աղավաղելով, անվանում են «Օրդուբադ»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք