Ներքին 4 ամիս առաջ - 21:47 18-06-2026

Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները

Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքում հանդիպել են Արամ Ա կաթողիկոսն ու Աֆրամ Բ պատրիարքը.

«Քիչ առաջ, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, երկար հանդիպում կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ։

Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեան, Գերպ. Տ. Պարոյր Ծ. Վրդ. Շէրնէզեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան. իսկ Պատրիարքին կողքին՝ Պուլոս Արք. Սաֆար, Տանիէլ Արք. Քուրիէ եւ Ժոզէֆ Եպս. Պալի։

Խօսակցութեան ընթացքին արծարծուեցան Վեհափառ Հայրապետին Վատիկան կատարած պաշտօնական այցելութիւնը, արեւելեան ուղղափառ եկեղեցիներու ու կաթոլիկ եկեղեցւոյ միջեւ աստուածաբանական երկխօսութիւնը, ինչպէս նաեւ Միջին Արեւելքի եկեղեցիներուն դիմագրաւող հարցեր։

Յատուկ կերպով անդրադարձ կատարուեցաւ Մալապարի ասորի ուղղափառ եկեղեցւոյ յարաբերութեանց առնչուած հարցերուն»:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի