Սպորտ 2 ամիս առաջ - 20:18 17-06-2026

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականն արդեն երկրորդ հաղթանակն ունի:

Ծաղկաձորում կայացած Դևիսի Գավաթում առաջին տուրում ՀՀ թիմը 3:0 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին, իսկ այսօր մեր թենիսիստները 2:1 հաշվով հաղթել են Սան Մարինոյի թիմին:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն իսլանդացիները: