Արտաքին 5 ամիս առաջ - 12:29 17-06-2026

Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին

Իսրայելական ավիացիան և անօդաչու թռչող սարքերը մի շարք հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին, կան վիրավորներ: Այս մասին գրում է լիբանանյան NNA ազգային լրատվական գործակալությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Տյուրոսի շրջանի Բիադ բնակավայրի վրա իսրայելական հակառակորդի ավիացիայի հասցրած հարվածի հետևանքով, նախնական տվյալներով, կան տուժածներ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ գործակալության տվյալների՝ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել նաև Հարավային Լիբանանի Մաարաքե և Թուլ բնակավայրերին։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքը հարձակվել է Շեհաբիա բնակավայրի Էլ-Մատալ շրջանի վրա։

Գործակալությունը հայտնել էր նաև Հաբբուշի վրա իսրայելական ԱԹՍ-ի հարվածի և երկրի հարավային շրջանների այլ բնակավայրերի վրա կատարված հարձակումների մասին։

Լրատվամիջոցները հաղորդում են Բեյրութի և դրա արվարձանների վրայով իսրայելական անօդաչու թռչող սարքերի ցածր բարձրության վրա թռիչքների մասին։

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին՝ չնայած Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող լիբանանա-իսրայելական բանակցություններին և Իրանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը, որի հիմնական պայմաններից մեկը Լիբանանում հրադադարն է։ Բեյրութը հայտարարում է, որ բանակցությունների շրջանակում ձգտում է հասնել վերջնական հրադադարի, գրավյալ տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերման, միջազգային սահմանի երկայնքով լիբանանյան բանակի տեղակայման, գերիների վերադարձի և երկրի վերականգնման մեկնարկին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին