Ուղիղ եթեր
Մամուլ 2 ամիս առաջ - 08:38 17-06-2026

Նոր ճնշումը ընդդիմադիրների վրա խորանում է. կալանք, կալանք մինչև վերջ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում. ՀՀ դատախազությունը ԿԸՀ-ից թույլտվություն է խնդրում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ վարույթներ սկսելու համար

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի, պատգամավորի թեկնածուներ Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանի պարագայում խոսքը նոր քրեական հետապնդման մասին է։ Սակայն, թե ինչ հիմքերով է դատախազությունը դիմել ԿԸՀ, առայժմ հայտնի չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում չեն բացահայտում միջնորդության բովանդակությունը, իսկ դատախազությունից հրաժարվում են մանրամասներ ներկայացնել։

Ստեղծված իրավիճակը քաղաքական շրջանակներում նոր քննարկումների առիթ է դարձել։ Ընդդիմադիր գործիչները և նրանց աջակիցները մտահոգություն են հայտնում, որ քաղաքական պայքարը աստիճանաբար տեղափոխվում է իրավապահ համակարգի դաշտ։

Հատկանշական է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Թեև վարչապետը չէր ներկայացրել կոնկրետ գործերի կամ իրավական հիմքերի վերաբերյալ մանրամասներ, բայց դա այս դեպքում էական էլ չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության կողմից որպես հիմնական քաղաքական հակակշիռ դիտարկվող ազդեցիկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավապահ մարմինները կարող են հերթականությամբ նախաձեռնել նոր վարույթներ՝ կարևոր չէ, թե ինչ հիմքով կամ հիմնավորվածությամբ։ Իշխանությունը մտադիր չէ հրաժարվել իր հրապարակային քաղաքական օրակարգից։

Ընդդիմադիր շրջանակներում այս զարգացումները գնահատվում են որպես քաղաքական ճնշումների հնարավոր նոր փուլ՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Նրանց համոզմամբ՝ իրավապահ համակարգի միջոցով ընդդիմության առանցքային դերակատարների նկատմամբ գործողությունները կարող են էական ազդեցություն ունենալ հետընտրական քաղաքական գործընթացների չեզոքացման վրա։

Թե ինչ որոշում կկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչ իրավական հիմնավորումներ են ներկայացվել դատախազության միջնորդություններում, պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետընտրական քաղաքական պայքարը մտնում է նոր և լարված փուլ, և Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կանի այնպես, ինչպես կցանկանա Փաշինյանը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին