Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 21:47 16-06-2026

Ամերիկացի 2 ամենահայտնի ու բազմաթիվ մրցանակների արժանացած անվասայլակով բասկետբոլիստներն արդեն Հայաստանում են

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախությամբ հայտնում է, որ ԱՄՆ սպորտային բանագնացներ Ռոզ Հոլլերմանն ու Սթիվ Սերիոն՝ ամերիկացի երկու ամենահայտնի ու բազմաթիվ մրցանակների արժանացած անվասայլակով բասկետբոլիստներն արդեն Հայաստանում են։

Այցն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում։ Սա նաև ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված «Ազատություն 250» խորագրով իրականացվող նախաձեռնություններից մեկն է։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ, որը տեղի կունենա վաղը՝ հունիսի 17-ին, ժ. 16:00 Ազատության հրապարակում և բաց կլինի հանրության համար։

Ռոուզ Հոլլերման



Ռոուզ Հոլլերմանը ամերիկացի անվասայլակով բասկետբոլիստ է և Պարալիմպիկ խաղերի քառակի մասնակից՝ հանդես գալով 2012, 2016, 2021 և 2024 թթ․ խաղերում, որտեղ նվաճել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ ԱՄՆ հավաքականի կազմում։ Որպես պրոֆեսիոնալ խաղացող՝ նա ներկայումս հանդես է գալիս Եվրոպայում և եղել է ԱՄՆ կանանց հավաքականի ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ ընդգրկվելով թիմում ընդամենը 15 տարեկան հասակում։ Ծագումով լինելով Մինեսոտայից՝ Հոլլերմանը բացահայտել է ադապտիվ սպորտը 2001թ․ ավտովթարից հետո, որի հետևանքով գոտկատեղից ներքև ստացել է մասնակի կաթված։ Նա աչքի է ընկել բազմաթիվ մարզաձևերում՝ նախքան անվասայլակով բասկետբոլի վրա կենտրոնանալը` խաղալով Տեխաս նահանգի Արլինգտոնի համալսարանի թիմի կազմում։ Խաղադաշտից դուրս նա սիրում է ձկնորսություն, որսորդություն, սահնակային հոկեյ, լուսանկարչություն և երաժշտություն։ Որպես սպորտի դեսպանորդ՝ նրա նպատակն է ոգեշնչել հաշմանդամություն ունեցող երիտասարդ մարզիկներին ամբողջ աշխարհում։

Սթիվ Սերիո



Սթիվեն Սերիոն ամերիկացի անվասայլակով բասկետբոլիստ է, ով ԱՄՆ հավաքականի կազմում մասնակցել է վերջին 5 պարալիմպիկ խաղերին։ Նա ԱՄՆ հավաքականի կազմում նվաճել է 3 ոսկե և 1 բրոնզե մեդալ։ 2017թ․ Սերիոն արժանացել է «ESPY» մրցանակին «Հաշմանդամություն ունեցող լավագույն տղամարդ մարզիկ» անվանակարգում և եղել է ԱՄՆ հավաքականի դրոշակակիրը 2024թ․ Փարիզի պարալիմպիկ խաղերում։ Ներկայումս նա հանդես է գալիս որպես հիմնական բանախոս և մոտիվացիոն խոսնակ՝ ուշադրությունը կենտրոնացնելով շարժողական խնդիրներ ունեցող անձանց զորեղացնելու և հաշմանդամության վերաբերյալ ընկալումները փոխելու վրա։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր