Արտաքին 2 ամիս առաջ - 19:14 16-06-2026

Զելենսկին մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում:

«Ես չեմ գնա Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու։ Ես այդ խաղերը չեմ խաղում։ Մենք կարող ենք հանդիպել Թուրքիայում, Շվեյցարիայում կամ Մերձավոր Արևելքում», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ եթե Զելենսկին պատրաստ է լուրջ խոսակցության, նրան կարող են ընդունել Մոսկվայում: