Ներքին 3 ամիս առաջ - 14:57 15-06-2026

Ակնհայտ է, որ այս քրգործն ունի քաղաքական բնույթ. Ալեն Ղևոնդյանը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը.

Նկատի ունենալով քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ քաղաքական քրեական հետապնդման շրջանակներում կիրառված սահամանափակումները (այդ թվում` անձամբ հրապարակումներ անելու)` հրապարակում եմ իր շնորհակալական խոսքն ուղղված սրտացավ մարդկանց:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր ծանոթ ու անծանոթ այն մարդկանց, ընկերներիս, գործընկերներիս, հանրային ու քաղաքական դաշտի մարդկանց, իրավապաշտպաններին, լրատվականներին ու լրագրողներին, ուսանողներիս, գաղափարակիցներիս, քաղաքական և քաղաքացիական միավորներին ովքեր իրենց հանրային խոսքում, գրառումներում, հարցազրույցներում հունիսի 12-ի՝ իմ ձերբակալության փաստի վերաբերյալ օբյեկտիվ քննադատողական դիրքորոշում են որդեգրել, աջակցության խոսքեր հնչեցրել:

Ակնհայտ է, որ այս քր. գործն ունի քաղաքական բնույթ:

Նշեմ, որ քր. գործի շրջանակներում դատարանը իմ մասով որոշում է կայացրել, համաձայն որի ես այս գործընթացի ընթացքում գտնվելու եմ վարչական վերահսկողության տակ, չեմ կարող օգտվել սոցցանցային կապի միջոցներից, չեմ կարող սոցցանցային հարթակներում գրառումներ կատարել, մասնակցել քաղաքական բնույթի հավաքների, ինչպես նաև չեմ կարող լքել ՀՀ-ն:

Ինձ հետ կապի հասանելի միջոցը բջջային սովորական կապն է և կենդանի շփումը:
Շնորհակալ եմ բոլորիցդ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը