Ներքին 2 ամիս առաջ - 11:57 14-06-2026

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության (IKO) նախագահ Շոկեյ Մացուիին, Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանուկյանին և Հայաստանի Կյոկուշինկայ կարատեի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսի 13-15-ը Գյումրիում կայանալիք Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությանն առնչվող հարցեր։

Դավիթ Առուշանյանը ողջունել է հյուրերին և հաջողություն մաղթել առաջիկա առաջնության կազմակերպման ու անցկացման գործում։

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությունը Գյումրիում։
Այսօր մեր հանդիպմանը ներկա է նաև որդիս, առաջնությունը կարևոր իրադարձություն է նաև նրա համար։ Բնականաբար, այն ոչ միայն Շիրակի մարզի, այլև ողջ Հայաստանի մարզական կյանքում նշանակալի նախաձեռնություն է։ Վստահ եմ, որ առաջնությունը կնպաստի մեր երկրի մարզական հեղինակության ամրապնդմանը միջազգային հարթակներում։ Գյումրին չեմպիոնների քաղաք է, համոզված եմ, որ մեր մարզական ավանդույթները շարունակական են լինելու», - ասել է նա։

Հյուրերը շնորհակալություն են հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և ցուցաբերած աջակցության համար։

Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահ Շոկեյ Մացուիին ընդգծել է, որ Հայաստանի նկատմամբ ունեցած վստահությունը, ինչպես նաև Գյումրու՝ հարուստ մարզական ավանդույթներով և սպորտային նշանակալի ձեռքբերումներով քաղաքի համբավը, կարևոր դեր են ունեցել Ասիայի առաջնությունը հենց Գյումրիում անցկացնելու որոշման կայացման գործում։

Գյումրիում կայանալիք Կյոկուշին կարատեի Ասիայի առաջնությանը մասնակցելու են 18 երկրներից ավելի քան 540 մարզիկներ։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան