Սպորտ 5 ամիս առաջ - 15:19 14-06-2026

ԱԱ-2026. Էմբոլոյի գոլը բավարար չէր. Շվեյցարիան հաղթանակը ձեռքից բաց թողեց 90+5-րդ րոպեին

Աշխարհի 2026 թվականի առաջնության B խմբի շրջանակում Շվեյցարիայի և Կատարի ազգային հավաքականները չկարողացան պարզել հաղթողին. արձանագրվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքի «Լիվայս» մարզադաշտում և աչքի է ընկել չափազանց լարված ու դրամատիկ հանգուցալուծմամբ։

Խաղի հաշիվը բավականին արագ՝ արդեն 17-րդ րոպեին, բացեց շվեյցարացիների հարձակվող Բրել Էմբոլոն՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը։ Թվում էր՝ Շվեյցարիան վստահորեն մոտենում է նվազագույն հաշվով հաղթանակին, սակայն կատարցիները պայքարեցին մինչև վերջ։

Հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին (90+5′) Կատարի ընտրանու պաշտպան Բուալեմ Խուխին կարողացավ գրավել մրցակցի դարպասն ու իր թիմին փրկել պարտությունից։

Այս հանդիպումից հետո B խմբում ստեղծվել է հետաքրքիր ու բացարձակ հավասար իրավիճակ. Շվեյցարիան ու Կատարը վաստակեցին իրենց առաջին միավորը, իսկ խմբի մյուս մասնակիցներ Բոսնիա և Հերցեգովինան ու Կանադան նույնպես իրենց ակտիվում ունեն մեկական միավոր։
Հաջորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը հունիսի 18-ին կմրցի Բոսնիայի և Հերցեգովինայի հետ, իսկ Կատարը հունիսի 19-ին ուժերը կչափի Կանադայի հետ։

Armsport

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին