Ներքին 4 ամիս առաջ - 09:06 14-06-2026

Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, որոնցով կուսակցությունը վիճարկում էր երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ-ի 254- Ա և 255-Ա որոշումները։

Վիճարկվող որոշումներով անվավեր էին ճանաչվել Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 10/51 և Սյունիքի մարզի Ագարակ համայնքի թիվ 35/65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

Նշենք նաև, որ ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել:

Դատարանն արձանագրում է, որ այն սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վարույթում կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է առանձին ընտրական տեղամասերում նշանակելու վերաքվեարկություն, ուստի տվյալ նորմով սահմանված լիազորությունը սույն դեպքում թեև կիրառելի չէ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ (սույն գործով վիճարկվող) արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն