Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1964 թվականին ծնված Կարապետ Մարգարյանը:
Նա դուրս է եկել Օշական գյուղի իր բնակարանից և չի վերադարձել:
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։