Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 17:25 12-06-2026

Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկինում բազմիցս դատապարտված Ս․Ա.-ն, հանցավոր համաձայնության գալով երկու այլ անձանց հետ, 2025 թվականի սեպտեմբերի 6-ին ապօրինի մուտք են գործել Զովունի բնակավայրում գտնվող ընկերության վարչական շենք, որտեղ մետաղական լինգերի և պտուտակահանի գործադրմամբ բացելով աշխատասենյակներից մեկում տեղադրված մետաղական պահարանը՝ գաղտնի հափշտակել են 116 մլն ՀՀ դրամ, 10 հզր ԱՄՆ դոլար, որսորդական հրացան՝ իր փամփուշտներով, որից հետո ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում առաջ քաշված մի շարք վարկածների ստուգման արդյունքում, հավաքված ապացույցներով, այդ թվում՝ առերևույթ հանցանք կատարած անձանց կողմից դեպքի վայրում թողնված մետաղական լինգերից և պտուտակահանից վերցված նմուշների դատագենետիկական փորձաքննությամբ հաստատվել է նշված գողությանը Ս․Ա․-ի մասնակցության հանգամանքը։ Հայտնաբերվել է նաև հանցագործության միջոց ծառայած ավտոմեքենան:

Բացի այդ, իրականացված քննչական գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև 2022 թվականի հունիսի 11-ին Արմավիր քաղաքի ավտոտեխսպասարկման կայանից 1 մլն 265 հզր ՀՀ դրամ գումարի չափով գողության դեպքին Ս.Ա.-ի առնչության վերաբերյալ:

Ս․Ա․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 3-րդ մասի 4-րդ կետով (գողությունը) և 338-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր հափշտակելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում արգելադրվել է Ս.Ա.-ի ողջ գույքը, այդ թվում՝ հանցագործության կատարումից անմիջապես հետո նրա կողմից Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասում ձեռք բերված բնակարանը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ