Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:14 12-06-2026

Վարդան Ղուկասյանը տեղը չի գտնում, ՔՊ-ում սրտատրոփ սպասում են, քաղաքական ուժերի «տանը կռիվ է»․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթրեթը գրում է․ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է մինչև 2028 թվականը զինծառայությունից տարկետում տրամադրել ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների մի շարք մարզիկների՝ նրանց մարզական առաջընթացն ապահովելու նպատակով։ Սակայն նախաձեռնությունը քննադատությունների տեղիք է տվել, քանի որ հանրության շրջանում հարցեր են առաջացել ինչպես տարկետման չափանիշների, այնպես էլ նախկինում առողջական հիմքով բանակից ազատված, բայց պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող պաշտոնյաների որդիների օրինակների շուրջ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է պետականացնել Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի ստեղծած խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային համակարգը՝ այն ստանալով նվիրատվության կարգով։ Թեև նախագիծը ներկայացվում է որպես գյուղատնտեսության թվայնացման կարևոր քայլ, մասնագետների մոտ հարցեր են առաջանում համակարգի իրական արժեքի, տվյալների անվտանգության, տեխնիկական պատրաստվածության և հետագա ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․Մասիսում հղի կնոջ և «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրների մասնակցությամբ միջադեպից շուրջ 10 օր անց քրեական վարույթով դեռևս որևէ մեղադրյալ չի ներգրավվել։ Թեև գործի շրջանակում հարցաքննվել են միջադեպի մասնակիցները, այդ թվում՝ ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը, քննության ընթացքի դանդաղությունը նոր հարցեր է առաջացրել հանրային և քաղաքական շրջանակներում։

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրանից հետո միայն Նիկոլ Փաշինյանը կադրային որոշումներ կկայացնի։ Խոսում են, որ առաջնորդվելու է ընտրությունների արդյունքներով․ այն պաշտոնյաներն ու կուսակիցները, որոնք չեն արդարացրել իր սպասելիքները եւ ՔՊ-ի համար բարձր տոկոսներ «չեն խփել», պաշտոնանկ կարվեն կամ նոր պաշտոն չեն ստանա։

Հատկապես անհանգիստ են մարզպետները, որոնք ի պաշտոնե մարզային շտաբների ղեկավարներն էին եւ իրենց տարածքներում գրանցված արդյունքների գլխավոր պատասխանատուներն են համարվում:

Հիմա նրանց՝ պաշտոնում մնալ-չմնալու հարցը կախված է ՔՊ-ի թվերից։ ՔՊ-ում հատկապես դժգոհ են Լոռվա եւ Շիրակի թվերից։

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՔԿՀ-ներից մեկում ընտրությունների գիշերը ծեծի են ենթարկել կալանավորներին։ Եթե հիշում եք` առաջին տեղեկությունը ստացվեց կալանավայրերից, եւ պարզվեց, որ ՔՊ-ն մեծ թվերով պարտվել է ընդդիմությանը:

Այն պահից, երբ լուրեր են տարածվել, որ «Քաղպայմանագիրը» հաղթանակ է տանում, խցերից սկսել են վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ հնչեցնել իշխող ուժի եւ Փաշինյանի հասցեին։ Դրանից ժամեր անց բանտի օպերներն անսպասելի մտել եւ ջարդել են ըմբոստացած բանտարկյալներին։

«Իրավունք» թերթը գրում է. «Որոշ քաղաքական ուժերի, ավելի կոնկրետ՝ 2026 թվականի համամասնական ընտրություններում մասնակցած, սակայն անցողիկ շեմը չհաղթահարած մի շարք կուսակցությունների «տունը կռիվ է ընկել»:

Բանն այն է, որ նրանք իրար մեջ չեն կարողանում կիսել ֆինանսական ծախսերը, որոնք այդպես էլ չկարողացան հետ բերել: Դե հասկանալի է` ինչ մեծ գումարների մասին է խոսքը՝ պաստառ, բուկլետ, պետական մուծումներ, վերջապես մեքենայի վառելիք, որպեսզի քարոզարշավ իրականացվի, սնունդ, թուղթ ու գրիչ:

Ֆինանսական ճգնաժամը որոշների մոտ հասել է այն աստիճանի, որ անգամ պարտք են վերցրել հարազատ-բարեկամներից, ընկեր-սանիկներից։ Այս առումով՝ 2 տոկոսի շեմը հաղթահարած 6 քաղաքական ուժի՝ 4 կուսակցություն (ՔՊԿ, ԲՀԿ, ՄիԹԿ, ՀՇՊԿ) եւ 2 դաշինք («Ուժեղ Հայաստան», «Հայաստան»), բախտները բերել է՝ նրանք 5 տարի շարունակ պետական բյուջեից կստանան ֆինանսավորում:

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես տեղական աղբյուրներն են բնորոշում, ընտրությունների արդյունքներից հետո «մանթոյից տեղը չի գտնում»։

«Փեսեքին օդերով է հանել, թե հազարից մեկ հույսս դուք էիք, էս ի՞նչ պադստավկա արիք»,-ասում են՝ մոտավորապես այս կերպ է արտահայտվել Գյումրու կալանավորված համայնքապետը»։

«Գյումրիում ընդդիմության, մասնավորապես Կարապետյանների ֆիասկոն ամենածանրը շարունակում է տանել Վարդան Ղուկասյանը: «Որ էս աստիճան անշնորհակալ են գյումրեցիները, չէի սպասում, էս իմ տարիների աշխատանքի պատասխանն էր փաստորեն: Էս տիպի խայտառակություն չէի սպասում»,-ասում են նեղսրտում է Վարդան Ղուկասյանը։

Ավելին՝ ասում են էն աստիճան ա հիասթափված, որ համայնքապետի արտահերթ ընտրություններն անգամ աչքին չեն գալիս»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ