Սպորտ 5 ամիս առաջ - 18:23 10-06-2026

Ուայթը շուտով աղերսելու է Ծառուկյանին վերադառնալ UFC. Ինչպես է Արմանը փոխել խաղի կանոնները

Մինչ UFC-ի ղեկավարությունը փորձում է ցույց տալ, թե լիովին վերահսկում է իր մարտիկներին, թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանն ապացուցում է, որ հնարավոր է հաջողությամբ շրջանցել համակարգը՝ օգտվելով պայմանագրային բացերից։

Արմանի սփարինգ-զույգ Փեթ Դաունին, ով հայ մարտիկի հետ հանդես է գալիս Real American Freestyle (RAF) ըմբշամարտի լիգայում, վստահ է, որ Ծառուկյանը վերածվել է անկախ աստղի: Ըստ նրա՝ UFC-ի նախագահ Դանա Ուայթը շուտով ստիպված է լինելու խնդրել Արմանին վերադառնալ և տիտղոսային մենամարտ անցկացնել.

«Նախկինում այս տղայի համար բարդ էր, հաճախ թվում էր, թե կազմակերպությունում նրա հանդեպ կանխակալ վերաբերմունք ունեն և արժանի հնարավորություններ չեն տալիս: Բայց այժմ նա այլևս հանդես չի գալիս թույլի դիրքերից, նրան պետք չէ մենամարտեր աղերսել: Արմանն ամբողջությամբ փոխել է խաղը:

Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ղեկավարությունը կարող է հայտնվել մի դրության մեջ, երբ ստիպված կլինի համոզել Արմանին վերադառնալ UFC: Ակնհայտ է, որ նա ֆինանսապես հիանալի դրսևորում է իրեն նաև օկտագոնից դուրս: Սա ռազմավարական շատ գրագետ քայլ է», — նշել է Դաունին:

UFC-ի ղեկավարներն անզգուշաբար աչք են փակել իրենց մարտիկների՝ կողմնակի եկամուտներ ունենալու հանգամանքի վրա՝ համարելով, որ ըմբշամարտի լիգաները պարզապես մարզավիճակը պահպանելու անվնաս միջոց են: Այս կարճատեսությունը, սակայն, կարող է հանգեցնել վերահսկողության կորստի:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Ծառուկյանը RAF-ում բլոգերների կամ ՄՄԱ-ի վետերանների հետ յուրաքանչյուր գոտեմարտի համար ստանում է շուրջ 100,000 դոլար, իսկ հովանավորչական պայմանագրերից նրա տարեկան եկամուտը հասնում է 3-4 միլիոն դոլարի: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ վտանգել առողջությունը ծանր մարզումային ճամբարներում և օկտագոնում՝ համադրելի գումարի դիմաց:

Արմանի առաջիկա ծրագրերն իսկապես տպավորիչ են: Այս շաբաթ նրա համար սկսվում է իսկական մարաթոն.

Հունիսի 13 — RAF 10-ի շրջանակներում նա կմրցի լեգենդար Թոնի Ֆերգյուսոնի հետ:
Հունիսի 14 — Ներկա կգտնվի UFC-ի մրցաշարին՝ որպես Իլիա Թոփուրիա — Ջասթին Գեյջի սպասվող մենամարտի պահեստային մարտիկ:
Հուլիս — Կսկսի նախապատրաստվել RAF-ում Կուատ Խամիտովի և Քոլբի Քովինգթոնի դեմ սպասվող գոտեմարտերին:

Armsport

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը