Մամուլ 2 ամիս առաջ - 08:40 10-06-2026

Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության հունիսի 4-ի նիստում ընդունված որոշմանբ՝ հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմանբ, սակայն.

-Մինչ կառավարության խոստացած փոխհատուցումը կհասնի արտահանողներին ու արտադրողներին, արտահանվող ապրանքը կփչանա: Փոխհատուցումները նախատեսված են արագ փչացող այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ելակը, լոլիկը, պղպեղն ու ծաղիկը, հետևաբար, ամեն ինչ պետք կլինի կազմակերպել ամենասեղմ ժամկետներում։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Նույնիսկ եթե մաքսատուրքերը փոխհատուցվում են՝ դեպի ԵՄ արտահանման շուկան ձևավորված չէ, մեր ապրանքների համար լոգիստիկ կապեր և պայմանավորվածություններ եվրոպական շուկայում դեռ ձևավորված չեն։ Տևական ժամանակ է անհրաժեշտ, մինչև այդ գործարար կապերը հաստատվեն, և մինչև այդ ամենն արվի, մեծ հավանականությամբ արագ փչացող ապրանքները կփչանան։ Բացի մաքսատուրքերից, որ կառավարությունը խոստանում է փոխհատուցել, կան նաև լոգիստիկ ծախսեր, ԵՄ–ում կա նաև բյուրոկրատիա, ստանդարտացման երկարատև գործընթաց։

Եթե նույնիսկ ենթադրենք՝ մեր լոլիկի մաքսատուրքը հանվում է, նաև այլ հարցեր են առաջանում։ Առաջին հերթին` փաստ չէ, որ մեր լոլիկը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, 2-րդը՝ տրանսպորտային ծախսերն այնքան մեծ կարող են լինել, որ մինչև ապրանքը հասնի ԵՄ շուկա, լոլիկի ինքնարժեքն այնքան կավելանա, որ այն այլևս մրցունակ չի լինի, և 3-րդ՝ մինչև ԵՄ շուկա հասնելը լոլիկը կարող է փչանալ։ Իսկ քանի որ ԵՄ–ի հետ չկան գործող առևտրային կապեր, այնտեղ հասած լոլիկի իրացման հարցն էլ դեռ մեծ կասկածի տակ է։

Տնտեսագետի պնդմամբ.

-Հայկական ապրանքը ԵՄ չի արտահանվում ոչ միայն մաքսատուրքերի պատճառով. բազմաթիվ այլ խոչընդոտներ կան։

Բացի այդ, ընտրություններից օրեր առաջ ընդունված որոշումը ընտրություններից հետո կարող է նույնիսկ չկիրառվել։ Իրավիճակը շեշտակիորեն կարող է փոխվել ընտրություններից հետո, և ՌԴ–ում կարող է արագորեն իրավիճակը փոխվել, և փոխհատուցումը տեղ չհասնի այն տեսանկյունից, որ այս մի քանի օրվա ընթացքում հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել։ Իսկ ՌԴ–ի հետ այդ կապերը տարիներով անխափան գործել են։ Նկատեմ, որ արտաքին եվրոպական վեկտորի ջատագով իշխանությունների օրոք ԵՄ շուկա արտահանումները խրախուսելու ուղղությամբ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել։ Հակառակը 2018 թ․ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 5 անգամ աճել է, իսկ դեպի ԵՄ` 1․5 %-ով կրճատվել։

Այսինքն՝ քաղաքական հայտարարություններին հակառակ գործող իշխանության օրոք Ռուսաստանի հետ կապը է՛լ ավելի է ամրապնդվել։ Եվ այս պահին մեզ համար ավելի ցավոտ կլինի ռուսական շուկայից հրաժարվելը, քան կարող էր լինել դեռևս 2018 թ․-ին։ Կառավարության վարած ընդհանուր քաղաքականության միտումից կառավարության վերջին որոշումը իրականում բացառություն է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur