Ներքին 2 ամիս առաջ - 17:21 09-06-2026

«Ուժեղ Հայաստան» դաշինքը փաստագրում է ընտրական խախտումները. Արթուր Դանիելյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Դանիելյանը գրում է․ «Սիրելի՛ և ուժե՛ղ հայրենակիցներ,

Ինչպես արդեն հայտարարել ենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայումս մանրակրկիտ ուսումնասիրում և փաստագրում է ընտրական գործընթացի ընթացքում կատարված բոլոր խախտումները։ Մեր վերջնական որոշումը կընդունվի բացառապես փաստերի, ապացույցների հիման վրա։

Մենք լիովին գիտակցում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների ձայնի, կամքի և սպասելիքների կարևորությունը, ինչպես նաև այն մեծ պատասխանատվությունը, որը կրում ենք մեր հայրենակիցների առջև։ Վստահեցնում ենք՝ չենք հիասթափեցնի ձեզ։

Ինչպես միշտ, առաջնորդվում ենք ոչ թե զգացմունքներով կամ պահի ազդեցությամբ, այլ սառը դատողությամբ, պատասխանատվությամբ և պետական մտածողությամբ։ Մեր յուրաքանչյուր քայլը լինելու է կշռադատված, հիմնավորված և ուղղված քաղաքացիների վստահության ու Հայաստանի շահերի պաշտպանությանը։

Շնորհակալ ենք ձեր վստահության, համբերության և աջակցության համար»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան