Ներքին 4 ամիս առաջ - 09:39 09-06-2026

Իսրայելը դադարեցրել է hարվածները Իրանին, բայց կպատասխանի նրա ցանկացած նոր hարձակման. Նեթանյահու

Իսրայելն այս պահին դադարեցրել է հարվածներ հասցնել Իրանին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի կողմից ցանկացած նոր հարձակման։ Այս մասին հեռուստաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին կրակը դադարեցված է, որովհետև այն բանից հետո, երբ մենք հարված հասցրինք Թեհրանի ահաբեկչական ռեժիմին, նա դադարեց հարձակվել մեզ վրա։ Եթե Իրանի ահաբեկչական ռեժիմը սխալ թույլ տա և նորից հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք ողջ ուժգնությամբ»,- պնդել է նա։

Վարչապետը դա բացատրել է ինքնապաշտպանության իր երկրի իրավունքով և նշել, որ այս դիրքորոշումը հայտնել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Իսրայելն ինքնապաշտպանության լիակատար իրավունք ունի, և մենք այն իրացնում ենք այնքանով, որքանով դա անհրաժեշտ է։ Ես սա ասում եմ ձեզ այնպես, ինչպես երախտագիտությամբ ու հարգանքով ասում եմ իմ լավ բարեկամ նախագահ Թրամփին»,- դիմելով հայրենակիցներին՝ նշել է Նեթանյահուն։

Նա նաև հերթական անգամ վստահություն է հայտնել, որ Իրանը և նրա դաշնակից լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը թույլ են, քան երբևէ, իսկ Իսրայելը, նրա կարծիքով, ուժեղ է, քան երբևէ։

«Բայց մեր պայքարը նրանց դեմ դեռ ավարտված չէ։ Անցած օրվա ընթացքում Իրանն ու «Հեզբոլլահը» փորձեցին մեզ նոր հավասարում պարտադրել։ Եվ այդ հավասարումն ինձ համար անընդունելի է։ Նրանք կարծում էին, թե Լիբանանի և Իրանի տարածքից կրակ կբացեն Իսրայելի ուղղությամբ, իսկ մենք գործողություններ չենք ձեռնարկի։ Դա տեղի չի ունեցել, և դա տեղի չի ունենա»,- մատնանշել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը