Սպորտ 4 ամիս առաջ - 19:38 08-06-2026

Եվրոպական 4 ակումբներ պայքարում են Թիկնիզյանի համար․ հայտնի են մանրամասները

«Կոմոն», «Այաքսը», «Լանսն» ու «Օլիմպիակոսը» հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի ծառայություններով։

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնում է հայտնի լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սերբական ակումբի համար շատ բարդ կլինի դիմանալ նման հեղինակավոր հավակնորդների մրցակցությանը և պահել հայ ֆուտբոլիստին։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը «Ցրվենա Զվեզդայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Հիշեցնենք, որ Թիկնիզյանը բելգրադյան թիմում հանդես է գալիս 2025 թվականի ամառվանից։ Ավարտված մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ 27-ամյա պաշտպանի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 7 միլիոն եվրո։

Armsport

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում