Ներքին 2 ամիս առաջ - 19:11 07-06-2026

Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 55,36%, ամենացածրը` Արմավիրի մարզում` 44,8%

Oragir.News-ը շարունակում է ուղիղ հեռարձակում ապահովել Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ըստ պաշտոնական տվյալների՝ ժամը 17:00-ի դրությամբ՝ քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 224 հազար 957 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 48.92%-ը։ Ժամը 17.00-ի դրությամբ հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,92 տոկոս. քվեարկությանը մասնակցել է 1 մլն 224 հազար 957 ընտրող:

Նշենք, որ 2021-ի դեկտեմբերին կայացած` ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժամը 17-ի դրությամբ մասնակցությունը 38,52 տոկոս է կազմել:

Երևանում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 40,15 %-ը (412 168 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 42,67 %-ը (46 216), երրորդ քաղաք Վանաձորում՝ 47,9%-ը (44 928):

Ստորև ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

Արագածոտնի մարզ – 57 999 ընտրող (51,13 տոկոս)

Արարատի մարզ – 106 622 ընտրող (48,43 տոկոս)

Արմավիրի մարզ – 101 408 ընտրող (44,8 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 83 348 ընտրող (46,86 ընտրող)

Լոռու մարզ – 106 161 ընտրող (49.77 տոկոս) Կոտայքի մարզ – 122 692 ընտրող (51,01 տոկոս)

Շիրակի մարզ – 96 077 ընտրող (46,23 տոկոս)

Սյունիքի մարզ – 59 215 ընտրող (55,36 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 24 171 ընտրող (54,15 տոկոս)

Տավուշի մարզ – 55 096 ընտրող (53,27 տոկոս)

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան