Ներքին 2 ամիս առաջ - 18:50 07-06-2026

Քաղաքացուն քվեարկության պահին չեն տրամադրել Ազգային-ժողովրդավարական բևեռի քվեաթերթիկը. ահազանգ

ԱՀԱԶԱՆԳ. Դիմում ենք դիտորդական կազմակերպություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, արձանագրելու ընտրողներին մոլորեցնելու և քվեաթերթիկներ թաքցնելու բացահայտ դեպքը

Արարատի մարզի Աբովյան գյուղի մշակույթի տանը տեղակայված 12/13 ընտրատեղամասից ստացվել է հերթական մտահոգիչ ահազանգը, որը վկայում է ընտրական գործընթացի կոպիտ ու միտումնավոր խախտման մասին։

Քաղաքացուն քվեարկության պահին պարզապես չեն տրամադրել Ազգային-ժողովրդավարական Բևեռի՝ 8 համարի քվեաթերթիկը: Երբ ընտրողը նկատել է բացակայությունը և բարձրաձայնել այդ մասին, հանձնաժողովի անդամները, օրենքով սահմանված կարգով բոլոր քվեաթերթիկները տրամադրելու փոխարեն, անցել են բացահայտ ստի ու ապատեղեկատվության։ Նրանք պնդել են, թե տվյալ քաղաքական ուժը, ինչպես նաև 13 համարի քվեաթերթիկը, չեն մասնակցում ընտրություններին։

Հրավիրում ենք տեղական և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների ուշադրությունը։
Սա պարզապես տեխնիկական վրիպակ չէ, այլ ընտրողների կամքի վրա ազդելու, նրանց կանխամտածված մոլորեցնելու և Ազգային-ժողովրդավարական Բևեռի քվեները բացահայտորեն գողանալու փորձ, ինչը պետք է անհապաղ արձանագրվի ձեր զեկույցներում։

Հանձնաժողովի անդամն իրավունք չունի սեփական հայեցողությամբ որոշել, թե որ քվեաթերթիկը տա քաղաքացուն և որը թաքցնի։

Խստորեն դատապարտում ենք հանձնաժողովի անդամների այս հակաօրինական գործելաոճը և պահանջում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) անհապաղ քայլեր ձեռնարկել այս ապօրինությունը վերացնելու, բոլոր տեղամասերում քվեաթերթիկների ամբողջական փաթեթի տրամադրումը վերահսկելու և ընտրողին խաբած հանձնաժողովականներին օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռ

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան