Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 16:51 07-06-2026

ԱԺ ընտրությունների նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում. Սուրեն Սուրենյանց

Նոր քաղաքական ստատուս-քվո: Այս մասին գրել է Սուրեն Սուրենյանցը:

«ԱԺ ընտրությունների մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ կազմել է 847 226 ընտրող կամ 33.84 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել էր ընդամենը 49.4 տոկոս։

Այսօրվա դինամիկան արդեն իսկ վկայում է, որ Հայաստանի քաղաքացիները ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը։

Եթե մասնակցության այս դինամիկան պահպանվի մինչև քվեարկության ավարտը, ապա վերջնական ցուցանիշը կարող է հասնել 55–60 տոկոսի կամ ավելի։

Նման մասնակցությունը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում։

Առաջին հերթին, բարձր մասնակցությունը վկայում է, որ հասարակության մեջ կուտակվել է փոփոխությունների և արդարության հստակ պահանջ։ Քաղաքացիները ցանկանում են իրենց ձայնով ազդել ընթացող գործընթացների վրա և որոշել երկրի զարգացման հետագա ուղղությունը։

Երկրորդ կարևոր հանգամանքը վարչական ռեսուրսի ազդեցության հարաբերական թուլացումն է։

Որքան բարձր է ընտրողների մասնակցությունը, այնքան ավելի դժվար է դառնում ընտրությունների արդյունքը պայմանավորել միայն իշխանության վարչական և ռեպրեսիվ լծակներով։ Այս պայմաններում որոշիչ է դառնում քաղաքացիների ազատ և գիտակից կամարտահայտությունը, իսկ քաղաքական մրցակցությունը ձեռք է բերում ավելի իրական և հավասար բնույթ։

Երրորդ՝ արդեն այժմ հստակ երևում է, որ ընտրական պայքարը հիմնականում կենտրոնացած է մի քանի խոշոր քաղաքական բևեռների շուրջ։ Գործող ընտրական շեմերի պայմաններում բարձր մասնակցությունը սովորաբար նպաստում է ձայների կենտրոնացմանը խոշոր ուժերի մոտ և սահմանափակում փոքր ուժերի հնարավորությունները։ Հետևաբար, իրատեսական է այն սցենարը, որ ապագա Ազգային ժողովում ներկայացված կլինեն առավելագույնը չորս ազդեցիկ քաղաքական ուժերը։

Հայաստանն այսօր կանգնած է չափազանց բարդ մարտահրավերների առջև՝ անվտանգային սպառնալիքներ, արտաքին քաղաքական տագնապներ, սոցիալ-տնտեսական խնդիրներ և հասարակական խոր բևեռացում։ Այս պայմաններում երկրին անհրաժեշտ է ոչ թե հերթական քաղաքական մենաշնորհը, այլ պետական մտածողության վրա հիմնված ազգային համաձայնություն և պատասխանատու կառավարում։

Հանրային այս ակտիվությունը պարտավորեցնում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին դրսևորել պատասխանատվություն՝ կապիտալիզազնելու համար քաղաքական փոփոխությունները
Երկիրը կանգնած է փոփոխությունների կամ նոր քաղաքական ստատուս-քվոյի հաստատման շեմին։ Հասարակությունը պահանջում է նոր որակի քաղաքականություն և պատասխանատու կառավարում»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ