Ներքին 2 ամիս առաջ - 22:43 05-06-2026

Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը. ՀԺՄ

Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը

Այսօր Հայաստանում փաստացի փակվեց հերթական լրատվամիջոցը՝ «Armat-Media»-ն:
Դեռ կեսօրից «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել
Կարապետյանի թիմի անդամ, երեկ կալանավորված Ալեքսան Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող լրատվամիջոցում իրավապահների ներխուժումը ավարտվեց «Armat-Media»-ի գույքի ու աշխատակիցների հեռախոսների առգրավմամբ ու մեդիայի դռների կապարակնքմամբ:

Սա նշանակում է, որ հունիսի 7-ին կայանալիք խորհրդանական ընտրություններից երկու օր առաջ փակվում է ընտրություններին մասնակից կուսակցության հետ առնչվող լրատվամիջոցը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվամիջոցի դեմ ոտնձգության զարհուրելի փաստը: Փաստացի «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում փակվում է լրատվամիջոց, ու դա առնվազն չի արժանանում Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ու դիվանագիտական առաքելությունների ուշադրությանը:
Եթե կա իրավական գործընթաց, այն պետք է ընթանա՝ առանց հարված հասցնելու լրատվամիջոցի գործունեությանը: Որևէ լրատվամիջոց չպետք է տուժի քաղաքական իշխանության քաղաքական հաշվարկների ու մրցակիցների հանդեպ հաշվեհարդար տեսնելու մոլուցքից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան