Ներքին Տեսանյութ 50 րոպե առաջ - 20:30 20-10-2026

Ինչպիսի՞ բանակ է պետք Հայաստանին՝ Ադրբեջանի սպառնալիքներին դիմակայելու համար

Oragir.News-ի «Իմ պատկերացրած բանակը» շարքի 8-րդ թողարկման ընթացքում Արցախյան պատերազմի մասնակից Արման Պետրոսյանն անդրադառնում է Հայաստանին անհրաժեշտ բանակի թեմային:

Ինչպիսի՞ բանակ է անհրաժեշտ Հայաստանին՝ ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար։

Բանակի կառուցումը պետք է սկսվի ոչ թե զենքի գնումից, այլ մեր առջև ծառացած խնդիրների հստակ գնահատումից։ Ի՞նչ ռազմական կարողություններ ունի Ադրբեջանը, ի՞նչ սպառնալիքներ է ստեղծում, և ինչպե՞ս կարող ենք չեզոքացնել դրանք։

Հայաստանի սահմանափակ ռեսուրսները պահանջում են հաշվարկված որոշումներ և սեփական հնարավորություններին համապատասխան պաշտպանական համակարգ։ Մեր նպատակը ոչ թե ուրիշների բանակները կրկնօրինակելն է, այլ Հայաստանի համար անհրաժեշտ բանակ կառուցելը։

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի