Ներքին 2 ամիս առաջ - 19:31 05-06-2026

Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ընտրությունների միջոցով իշխանափոխություն, թե ոչ թավշյա հեղափոխություն

Եթե ընտրություններից հանվի գլխավոր ընդդիմադիր մասնակիցներից որևէ մեկն, ինչը վաղուց կանխատեսվում էր, ապա մեզ սպասվում է հեղափոխություն` ոչ թավշյա։

Ինչու ոչ թավշյա, որովհետեւ գործող ռեժիմը հասկանալով, որ ընտրությունների արդյունքում պարտվելու է, որոշել է իշխանությունը պահել ուժային եղանակով։

Դա ոչ թե արեւմտյան սցենար է, ինչպես ոմանք կարծում են, այլ կոնկրետ մեկ անձի, եւ այդ մեկ անձը գիտեք, թե ով է։

Այս հավանական սցենարի դեպքում հունիսի երկրորդ կեսին եւ հուլիսին մեր ժողովրդի համար շատ ծանր եւ գուցե արյունոտ իրադարձություններ են սպասվում։

Այդ ամենից խուսափելու միայն մեկ տարբերակ կա, ընդդիմադիր ուժերը պետք է ճնշող մեծամասնությամբ ջախջախեն գործող ռեժիմին։ Այդ դեպքում ուժային կառույցներն ու պետական ապարատը չի կատարի Մահաբերի հրահանգները։

Յուրաքանչյուր ընտրող պետք է գիտակցի, որ որ քվեարկելով Մահաբերի օգտին, իր խղճի վրա ծանր բեռ է վերցնում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան