Ներքին 4 ամիս առաջ - 19:17 05-06-2026

«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակցի նկատմամբ

Դատախազն իր նախաձեռնությամբ 2026 թվականի հունիսի 5-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2016 թվականի փետրվարի 11-ը ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Հ.-ի նկատմամբ՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ենթակա աշխատակիցների կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար:

Մասնավորապես՝ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, 2008 թվականի մարտի 1-ին, ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն զբաղեցրած Գ.Հ.-ն, «Ազատության» հրապարակում ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների բռնարարքներն արդարացնելու, ՀՀ ոստիկանության ուժերի կողմից «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ գործադրելու հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով՝ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 28-ի թվագրմամբ, իր ենթակա աշխատակիցների օժանդակությամբ կազմել և ՀՀ ոստիկանության պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Հ.-ին գաղտնի փոստի միջոցով ուղարկել է բովանդակությամբ կեղծ, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող գրություն այն մասին, թե «Ըստ ԱԱԾ-ում ստացվող օպերատիվ տվյալների՝ ՀՀ նախագահական ընտրություններից հետո՝ փետրվարի 20-ից, Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա թիմակիցների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում իրականացվող չարտոնված հանրահավաքներն ու երթերը նպատակ են հետապնդում ապակայունացնել իրավիճակը Երևան քաղաքում:

Հանրահավաքների ընթացքում պարբերաբար հնչում են սադրիչ բնույթի հայտարարություններ և կոչեր: Ստացվել են նաև տեղեկություններ, որ ցուցարարներին բաժանվելու է հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր և մահակներ, որոնք կարող են օգտագործվել նրանց կողմից հրահրվող հնարավոր սադրիչ և հակաիրավական գործողությունների ընթացքում:»:
Այնուհետև, Գ.Հ.-ն վերոնշյալ փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը քողարկելու նպատակով, 2008 թվականի մարտի դրությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ին դրդել է կազմակերպել և ղեկավարել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ կազմելու ու հանձնելու գործընթացը:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ հետին ամսաթվերով՝ 2008 թվականի փետրվարի 23-ի, փետրվարի 24-ի և փետրվարի 28-ի թվագրմամբ, կազմվել և պաշտոնեական փաստաթղթաշրջանառության մեջ են դրվել օպերատիվ բնույթի կեղծ տեղեկանքներ, որոնց բովանդակությունն իբրև թե հիմք է հանդիսացել Գ.Հ.-ի՝ 2008 թվականի փետրվարի 28-ի կեղծ գրության համար:

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նաև 2008 թվականին ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Տ.Բ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը կազմակերպելը), վարչության 4-րդ դեպարտամենտի քարտուղարի պաշտոնն զբաղեցրած Ն.Մ.-ի, սահմանադրական կարգի պահպանման բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Ա.Գ.-ի և բաժնի պետի տեղակալի պաշտոնն զբաղեցրած Ա.Բ.-ի նկատմամբ՝ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը