Արտաքին 4 ամիս առաջ - 23:45 04-06-2026

Պուտինին Զելենսկու նամակի մասին կզեկուցեն բանակցություններից հետո. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վլադիմիր Զելենսկու նամակի մասին կզեկուցեն Ռուսաստանի և Ուզբեկստանի նախագահների բանակցությունների մի մասի ավարտից հետո։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո՛, մենք տեսել ենք, նա հրապարակել է նախագահի մոտ ընդունելության պահին (Ուզբեկստանի ղեկավար Շավկատ Միրզիյոևի. խմբ․)։ Նախագահը դեռ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու դրան։ Ես հնարավորություն ունեցել եմ»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում տեսել են Վլադիմիր Զելենսկու բաց նամակը ՌԴ նախագահին։

Մամուլի քարտուղարից ճշտել են, թե ինչ կարող է ասել այդ նամակի մասին։

«Կարող եմ ասել, որ կզեկուցվի նախագահին, երբ կավարտվի Ուզբեկստանի նախագահի աշխատանքային այցի մի մասը»,- պատասխանել է Պեսկովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը